Միջոցառումներ

Հայ զինվորը խորագրով պաստառի մրցույթ

<<Դպրոց կենտրոնների միությունը>> և ՀՀ Երիտասարդական հիմնադրամը ՀՀ բոլոր դպրոցներում իրականացրեց <<Հայ զիվոր>> խորագրով պաստառների մրցույթ:
Նոր Հաճնի N1 հիմանական դպրոցը անմասն չմնաց նշված մրցույթին: Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը , հայրենիքի պաշտպանության պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարևորմանը:
2017 թվականի նոյեմբերի 8-ին Դիլիջանի ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփեցին մրցույթի արդյունքները:
Մեր դպրոցի աշակերտների աշխատանքը Կոտայքի մարզում զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը և որպես պարգև ստացավ պատվոգիր և Գոհար Մարտիկյանի հեղինակած <<Ապրելու բանաձև>> արժեքավոր գիրքը:

Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:

 

Հայրենասիրական այց

21.10.2017թ Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի տնօրենությունը / ի դեմս տնօրեն Գ. Աբրահամյանի և տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ. Սանթրոսյանի / և ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ մայոր՝ Գ. Զաքարյանը կազմակերպել էին դպրոցի VII-IX դասարանների աշակերտների այց Եռաբլուր պանթեոն:
<< Ուսուցիչներիս, ընկերներիս հետ խորին հուզմունքով ու ազգային արժանապատվության վեհ գիտակցումով շրջեցինք հերոսների շիրիմների միջով, լսեցինք նրանց սխրանքների մասին :
Թեև բազմիցս եմ եղել այնտեղ եղել , բայց յուրաքանչյուր հաջորդ այցելությունը նոր շունչ է տալիս ու զորացնում այնտեղ ամփոփված հերոսների ուժով , անցած հերոսական ճանապարհով:
Կանգ առանք ապրիլյան քառօրյա պատրազմում հերոսացած տղաների շիրիմների մոտ, որտեղ էլ հայրենասիրական երգեր հնչեցրինք ի նվիրումն անմահ հերոսների:
Հանդիպեցինք քառօրյա պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծնողներին, խնկարկեցինք միասին՝ հարգանքի տուրք մատուցելով մեր անձնազոհ եղբայրներին և ուխտեցինք զինվորը դառնալ նրանց գաղափարների ,արիության , ամնացորդ հայրենասիրության:
Եղանք նաև Արցախում հերոսաբար զոհված մերօրյա լեգենդ Արմենակ Ուրֆանյանի ծնողների հյուրը: Երբ զրուցում էինք , ինձ թվաց , թե ուր որ է հերոսն ինքը ներս կմտնի ու կներկայացնի իր շքանշանները: Նրա ներկայությունն ամենուր էր:
Խիզախ տղաները , հավերժացած հերոսներն են կերտում մեր պատմությունը՝ անսասան պահելով մեր երկրի հիմքերը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է փառավորի, հզորացնի , շենացնի նրանց արյունով , հարզատների արցունքներով ներծծված հայոց տունը>>:
IX«ա» դասարանի աշակերտուհի՝ Կարինե Միսկարյան

Հետևեք դպրոցում տեղի ունեցած միջոցառումներին նաև մեր ֆեյսբուքյան էջից:  

http://www.facebook.com/profile.php?id=100014322426151&fref=hovercard

2017թ. մայիսին Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցություն ունեցան Գյումրիի <<Կանայք հանուն զարգացման>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված
<< Ես խաղաղության սերմնացան եմ>> նկարչական մրցույթին:
Արդյունքում դպրոցի սաներ ՝ 9 ա դասարանի աշակերտուհի Անահիտ Արղուշյանի և 3բ դասարանի աշակերտ՝ Ալեն Վարդանյանի աշխատանքներն ընդգրկվել են լավագույն 50 նկարների շարքում, որոնք ցուցադրվել են Խաղաղության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին:

Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:

 

 

 

 

26.05 2017 թ Նոր Հաճնի №1 հիմնական դպրոցում lXա և lXբ դասարանի աշակերտները ներկայացրեցին <<Վերջին դաս>> — ին նվիրված միջոցառումները, որոնց կազմակերպման իրագործմանը նպաստել էին դասղեկներ՝ Ջ. Հակոբյանը և Գ. Նահատակյանը:
Միջոցառմանը մասնակից աշակերտները սիրով և թախիծով հրաժեշտ տվեցին սիրելի ուսուցիչներին ՝ գիտակցելով , որ անցան իրենց մանկության կապույտ ու ոսկի օրերը:
Միջոցառումներն անցան ջերմ մթնոլորտում, իսկ ավարտին հնչեցին բարեմաղթանքներ, ցանկություններ և շատ ջերմ խոսքեր:

Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:

 

<<Արի տուն>>

Իմ հայրենիքն իմ տունն է». հետևյալ խորագիրն էր կրում 2017 թվականի մայիսի 12-ին Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի III «բ» դասարանի աշակերտների մասնակցությամբ ներկայացված միջոցառումը, որը կազմակերպել էր դասվար Անահիտ Մահտեսյանը: Միջոցառման գլխավոր միտքը սփյուռքում ապրող հայերի նոր սերնդին իրենց հայրենիքին ծանոթացնելն էր: Միջոցառումը սկսվեց Արաբո Իսպիրյանի «Տունն իմ հայրենի» երգով և պապ ու թոռան զրույցով , որտեղ օտարության մեջ ապրող պապը կարոտով է հիշում իր հայրենի տունը: Թոռնիկը, տեղեկանալով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին, որոշում է գալ իր պապերի հայրենիքը, որը նաև իր հայրենիքն է: Սփյուռքում ապրող մի խումբ հայեր, գալով հայրենիք, ծանոթացան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, լցվեցին հայկական ոգով և հայկական երգ ու պարով, պարեցին մեր առնական Սասնա քոչարին : Հասկացան իրենց պապերի այն խոսքը, որ ավելի գեղեցիկ և անուշ տեղ չկա, քան հայրենիքը: Միջոցառումը եզրափակեցին «Հայաստանն է իմ ապագան» երգով, մեր եռագույնը ծածանեցին հայկական հողերում և խոստացան հայրենիքն ամուր պահել իրենց սրտում, որ չկորցնեն հանկարծ: Դահլիճում ներկա գտնվողները, այդ թվում նաև սփյուռքի հետ կապերի վարչության պետ Ա. Ղազարյանը, մեծ հիացմունքով և տպավորված հեռացան դահլիճից՝ հուսալով, որ պատմական անարդարությունը մի օր կհաղթահարվի և Արարատը կազատագրվի:

Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:

 

<Ընկերներ իմ անգին, թանկ զարդեր իմ կյանքի >>…..
Անգին խոսքեր անգին մարդկանց մասին, որոնք իրենց մեջ խորը իմաստ և խորհուրդ ունեն :
Ահա այս խորագիրն էր կրում Նոր Հաճնի N 1 հիմնական դպրոցի 3 ա դասարանի ՝ դասվար Ն. Գևորգյանի ղեկավարությամբ կազմակերպած գեղեցիկ միջոցառումը՝ նվիրված ընկերությանը և ընկերասիրությանը : Աշակերտները բեմականացման ,երգերի, բանաստեղծությունների և աֆորիզմների միջոցով վեր հանեցին ընկերության կարևորությունը մարդու կյանքում և հաստատեցին դարերով եկած այն միտքը ,որ առանց իսկական ընկերոջ կյանքը դժգույն և տխուր է: Նրանք իրենց անկեղծ և անմիջական ելույթով հանդիսատեսին համակեցին հուզական և ջերմ տպավորություններով:

Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:

 

<<Ո՞վ է, ո՞վ է գլխավորը >> 
 Ապրիլի 28-ին Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցում IV<< ա>>դասարանի աշակերտները, դասվար Թ. Սահակյանի ղեկավարությամբ ներկայացրին միջոցառում <<Ո՞վ է, ո՞վ է գլխավորը >> խորագրով : Միջոցառման նպատակն էր սերմանել սեր գրքերի նկատմամբ և ընդգծել , որ գիրքն է մարդու ամենալավ խորհրդատուն, ուղեկիցն ու բարեկամը: Ինչքան էլ մարդկային միտքը հրաշքներ գործի, ոչ մի այլ միջոց չի կարող մարդու կյանքում անել այն,ինչ կարող է անել գիրքը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
<<Մեր հայրենիքը, մեր դպրոցը, մեր տունը…>>

26.04.17թ.Նոր Հաճնի N1 hիմնական դպրոցի նիստերի դահլիճում 4-րդ<<բ>>դասարանը դասվար Ս.Օհանյանի ղեկավարությամբ ներկայացավ <<Մեր հայրենիքը, մեր դպրոցը, մեր տունը…>> խորագրով միջոցառմամբ՝ նվիրված հայրենիքին և դպրոցին: Ներկայացվեց չորս տարիների ընթացքում աշակերտների անցած ուղին,փառաբանվեց հարազատ դպրոցը, հայրենիքը:
Հայրենասեր աշակերտների ոգևորությունը խանդավառությամբ համակեց հանդիսատեսին: Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին, որ իրենց հյուսած հեքիաթները դարձան ոսկեղեն գրեր, ու իմացան, թե ովքեր են մեր պանծալի նախնիները, որն է մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր կրոնը, ով է Մ.Մաշտոցը, որի ստեղծած գրերը անկողոպտելի մի ժառանգություն է հայ ժողովրդի համար:
Աշակերտների դերային խաղը, երգած երգերը և պարերը մեկ անգամ ևս հավատ տեցրին, որ հայոց հնամենի երկրով փոթորիկներ շատ են անցել, սակայն հայ ժողովուրդը պայքարել, հաղթահարել և ոտքի է կանգնել նոր ոգով:
Որպես վերջաբան՝ աշակերտները ողջունեցին գարնան գալուստը լազուր երկնքում անվախ սավառնող խաղաղության աղավնիներով: Նրանք մաղթեցին, որ այս հազարաշող գարունը իրականացնի բոլորի երազանքները:

Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:
Նոր Հաճնի առաջին դպրոց-ի լուսանկարը:

 

19.04.2017թ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

-Ես պիտի պատմեմ այն մասին, թե ինչպես է ծնվում խաղաղությունը, այսինքն՝ ես պիտի պատմեմ պատերազմի մասին: Որովհետև խաղաղությունը պատերազմից է ծնվում: Ու որպեսզի կյանքը շարունակվի, ընդհատվում են ամենագեղեցիկ, ամենահերոսական, ամենապայծառ կյանքերը: Որպեսզի երազանքներն ապրեն աշխարհում, ամենասքանչելի երազանքները մնում են անկատար: Ու ես պիտի պատմեմ նրանց մասին, ովքեր սեփական կյանքով վճարեցին մեր ամեն մի խաղաղ լուսաբացի համար:

Նրանք պատերազմեցին, որ մենք պատերազմ չտեսնենք: Նրանք կանգնեցին սահմանին, որ պատերազմը լեռներից չիջնի երկիր, չմտնի շեները, չորբացնի մանուկներին ու սևով չներկի երկնքի կապույտը:Նրանք մեզ հպարտության ասքեր նվիրեցին, շտկեցին մեր մեջքը, բարձրացրին մեր հայացքը: Նրանք մեզ արժանապատվություն նվիրեցին: Սեփական փառքով փառավորելով մեր ապրած ժամանակը: Նրանք: Ապրիլյան պատերազմի հերոսները:


Այս խոսքերը հնչում են Նոր Հաճնի թիվ 1 դպրոցի բեմից, անմիջապես ճանաչում եմ ձեռագիրը, սրանք գործընկերուհուս՝ Գայանե Պողոսյանի տողերն են: Բեմում նա է ու ապրիլյան պատերազմին նվիրված նրա ակնարկաշարի հերոսները՝ դպրոցի բարձր դասարանի աշակերտների կերպավորմամբ: Բեմում ռազմական լրագրողի երկխոսությունն է պատերազմի ու խաղաղության հետ….

Դահլիճում էին նաև այն տղաներից շատերը, որոնց կերպարները կերտվեցին բեմում:
…Շատերը ցանկացան իրենց սրտի խոսքն ասել, կիսել ապրումները, պատմել տպավորությունների մասին, շնորհակալություն հայտնել Լուսինե Սանթրոսյանին՝ արհեստավարժ բեմադրիչի վարպետությամբ ու մեծ սիրով կերտված բեմադրության համար: Ե՛վ Կոտայքի մարզպետի խորհրդական Հերմինե Ադամյանը, ե՛ւ դպրոցի տնօրեն Գարիկ Աբրահամյանը ե՛ւ ներկաներին իր աղոթքով օրհնած Տեր Արսեն Համբարձումյանը ե՛ւ մանկագիր Աննա Կոստանյանը, ե՛ւ ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ծնողները խոստովանեցին, որ վաղուց այսպիսի գեղեցիկ, ազնիվ, սրտառուչ ու բովանդակալից միջոցառման չէին մասնակցել: Հետո բեմ հրավիրեցին «Հայ զինվոր» թերթի լրագրող, մայոր Գայանե Պողոսյանին: Նա շատ հուզված էր, քանի որ առաջին անգամ էր իրեն, իր հերոսներին և իր աշխատանքը դիտում կողքից, վերապրում ցավի ու հպարտության դրվագները:Նա ասաց, որ իր կերպարով կերպավորվեց «Հայ զինվոր» թերթն ու զինվորական լրագրողի կերպարն առհասարակ: Եվ ցանկացավ, որ տունդարձի ճանապարհին յուրաքանչյուրս մեր հոգում որոնենք «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Հարություն Բադալյանի խորախորհուրդ հարցի պատասխանը.
-Իսկ ի՞նչ է ինձ հրամայել հայրենիքը….

Ապրիլի 7-ին , երբ մեր հայրենիքում նշվում էր մայրության և գեղեցկության տոնը , Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի Ι «բ» դասարանի սաները՝ դասվար Մ. Ավետիսյանի ղեկավարությամբ, հանդես եկան գեղեցիկ միջոցառմամբ, որը կրկնապատկեց տոնի իմաստը նրանց մայրերի և ուսուցիչների համար: 1-ին դասարանցիները հանդես եկան հայկական սիրելի մուլտֆիլմի հերոսների կերպարով, գեղեցիկ ասմունքով, որն էլ համեմեցին ազգային ուրախ պարով և մանկական խանդավառ երգերով: Նրանք իրենց թոթով լեզվով գովերգեցին մեր հինավուրց հայրենիքը, քազցրահնչյուն մայրենին և մեսսրոպյան երկաթագիր գրերը:
Միջոցառումն ավարտվեց խաղաղության հավերժական կոչով:

Հունվարի 27-ին Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց բանակի անկախության 25-ամյակին: Ուսուցչուհին , Դիանա Առաքելյանը, յոթերորդ դասարանի աշակերտների միջոցով ներկայացրեց, թե որքան կարևոր և պարտավորեցնող աշխատանք է հայրենանվեր գործունեություն ծավալելը: Միջոցառման նպատակն էր` մատաղ սերնդի մեջ սերմանել սեր և խոնարհում անկախության պատմությունը կերտած և կերտող հերոսների առջև:Երեխաները բեմադրման միջոցով հանդիսատեսին մտովի տեղափոխեցին սահմանամերձ զորամասեր, որտեղ էլ իրենց անուրանալի գործն են կատարում Հայոց բանակի խիզախ և անկոտրում զինվորները: Նմանատիպ միջոցառումների արդյունքում հայ մանուկների հոգում ձևավորվում է խրոխտ զինվորի ոգի, որն էլ դառնում է մեր երկրի հաղթանակի և ուժի գրավականը:

Դեկտեմբերի 21-ին Նոր Հաճնի N 1 հիմնական դպրոցի 8<<բ>> դասարանը դասղեկ Աննա Հակոբյանի ղեկավարությամբ հանդես եկավ ամանորյա գեղեցիկ արկածային ներկայացմամբ, որի հերոսները մեր հին ու բարի, մի քիչ մոռացված մուլտֆիլմերի կերպարներն էին: Նրանք մեկ ժամով կտրեցին ներկաներին առօրյա հոգսերից և տեղափոխեցին մուլտֆիլմերի բարի և կախարդական մի աշխարհ, որտեղ, ինչպես բոլոր հեքիաթներում, բարին հաղթում է, իսկ չար կերպարները խրատվում և արժանանում են Ձմեռ Պապիկի բարեհոգությանը: